Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը» կեղծիք է և հիմարություն. Լավրով
ԱշխարհԱրևմուտքը փորձում է խաբել համաշխարհային մեծամասնության երկրներին՝ միանալու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Եվրամայդան. Ուկրաինայի կորցրած տասնամյակը» գիտագործնական համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա փորձում են հիմարացնել, մեծ հաշվով, այլ բառ չեմ կարող մտածել, աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ այստեղ ներկայացվածներին։ Շատ ուրախ ենք տեսնել ձեզ։ Ձեզ փորձում են հիմարացնել՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին աջակցելու ամբողջությամբ փակուղային, այսպես կոչված, «խաղաղության բանաձևին», - ասել է Լավրովը։
Լավրովը հայտարարել է, որ Զելենսկու այս «բանաձևը» կեղծիք է, և դա պարզ է բոլորին։