«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ 

Ադրբեջանը ՌԴ դրդմամբ փորձում է ապակայունացնել իրավիճակը, վարկաբեկել ԵՄ-ն ու միջանցք պարտադրել. Արամ Սարգսյան

Բլոգոսֆերա

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«2023-ի սեպտեմբերից մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ Ադրբեջանը, անկլավները իր տարածքը համարելով, փորձելու է որոշակի գործողություններ անել, ասենք, կտրել Տիգրանաշենը հետևից և վերացնել անկլավությունը։ Նման նպատակ կար, իհարկե, ոչ Տիգրանաշենի, որ ռազմական առումով բարդ է, այլ Տավուշի մարզի անկլավներից մեկի մասով:

Չստացվեց, քանի որ կարողացանք մոբիլիզացնել ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Նրանց պատժամիջոցների սպառնալիքներով Ադրբեջանը հրաժարվեց անկլավներ մտնելու գաղափարից ու հիմա խոսում է այդ անկլավներ գնալ-գալու համար անհրաժեշտ արարողակարգ՝ սերվիտուտ, ձևավորելուց։

Քանի որ այդ տարբերակը փակվեց, Ադրբեջանը ՌԴ դրդմամբ փորձում է շփման գծում դիրքային մարտերով նախ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, երկրորդ՝ վարկաբեկել եվրադիտորդների առաքելությունը տարածաշրջանում ու պարտադրել Հայաստանին գնալ առավելագույն զիջումների՝ ներառյալ միջանցքի մասով։

Միջանցք պոկելու միակ տարբերակը այսօր ՀՀ իշխանության համաձայնությունն է մնացել։

ՌԴ-ում համոզված են, որ նոր պատերազմի պարագայում, կանգնեցնելու համար ՀՀ վարչապետը ստիպված կլինի միջանցքը տալ, այլապես հանրային ընդվզմամբ, ինչպես ռուսամետների, այնպես էլ արևմտամետների, կհեռացվի իշխանությունից։

Բայց խնդիրն այն է, որ պատերազմողը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը վախենում է պատժամիջոցներից:

Հակառակ դեպքում 3 օր առաջ հրետանի կօգտագործեր և չէր դադարեցնի կրակելը:

Էրդողանն էլ այս փուլում հակված է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ոչ թե փչացնել։ Չի բացառվում նաև, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը փորձարկում էր՝ արձագանքները ճշտելու նպատակով:

Բնական է, որ այս ամենին ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի՝ խոսքը ուղղելով ոչ միայն Բաքվին, այլ առաջին հերթին արտաքին աշխարհին:

Համոզված եմ, որ նման տեսակետների բարձրաձայնմամբ կառավարությունն ունի ինչպես իրազեկման, այնպես էլ կանխարգելիչ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների մասնակցությամբ ձեռք բերված ու համաձայնեցված պայմանավորվածությունից և չի ցանկանում սահմանազատման գործընթաց միջազգային նորմերով և բանակցությունների միջոցով։

Իլհամ Ալիևը սահմանազատումը փորձում է իրականացնել ռազմական ագրեսիայով, որը սահմանայինից կարող է վերածվել լայնամասշտաբի, այդ վտանգի դեմ է պայքարում միջազգային հանրությունը, որ կարող է լուրջ գլխացավանք լինել տարածաշրջանի համար:

Իմ կարծիքով՝ նման զարգացումները կանխելու նպատակով է ՀՀ վարչապետը բարձրաձայնում և հորդորում կառուցողական դաշտ բերել Ադրբեջանին, որպեսզի Ալիևը միջազգային դերակատարների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածություններով սկսի իրականացնել սահմանազատման գործընթացը, որում ՀՀ-ն պատրաստ է անգամ տեղային՝ մարզ առ մարզ տարբերակի...

Հ․Գ․ Այս պարագայում կառավարության նիստում վարչապետի հայտարարության առաջին հասցեատերը ԱՄՆ-ը և ԵՄ-ն են, ինչպես նաև ՌԴ-ն, ում ասվում է, որ որևէ իրավիճակում ՀՀ իշխանությունը չի հրաժարվելու 1991-ին հաստատված ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական սկզբունքից։

Ամենաէական գործոնը հիմա ժամանակն է, որ պետք է գերռացիոնալ օգտագործել՝ ՀՀ ինքնիշխանության, բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներքին զարգացումների, պաշտպանունակության բազմապատկման համար: Ճիշտ այն ժամանակը, որ այլևս գործում է ոչ միայն 2020-ի էյֆորիան չհաղթահարող, այլև Արցախում էթնիկ զտման ու Արցախի հայաթափման պատասխանը չտված Իլհամ Ալիևի դեմ:

Սա անիվը հետ գլորելու մեր ժամանակն է…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
Ամենադիտված