Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ
Աշխարհ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Միշուստինը շնորհավորել է Ալի Ասադովին՝ Ադրբեջանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում կառավարությունների ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը քննարկել են նաև տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)