Սահմանին հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այսօր առավոտյան իրեն տեղեկացրել են հակաահաբեկչական գործողության հաջող անցկացման մասին։
«Այսօր Ուկրաինայի սահմանին մի քանի դիվերսանտ է ձերբակալվել։ Անօդաչու սարքերի օգնությամբ Ուկրաինայի քաղաքացիներից մի քանիսը ճահիճների միջով սողացել են մինչև մեր սահման և պայթուցիկներ տեղափոխել՝ հիմնականում Ռուսաստանի և Բելառուսի տարածքում դիվերսիա իրականացնելու համար:
Քիչ առաջ ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը։ Բոլոր դիվերսանտները բերման են ենթարկվել, նրանց թվում եղել են բելառուսներ։ Եվ սա շաբաթական գրեթե երկու-երեք անգամ»,- նշել է նա, հաղորդում է «Բելառուսն այսօր» պորտալը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ