Նավալնու կինն առաջին անգամ մեկնաբանել է նրա մահը
ԱշխարհԱլեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիան, ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում։
Նավալնու կինը ոչ հաստատել, ոչ հերքել է քաղաքական գործչի մահը։ Նա նշել է, որ չգիտի՝ հավատա՞ ամուսնու մահվան մասին լուրերին, թե՞ ոչ։
«Հավանաբար, դուք բոլորդ արդեն տեսել եք այսօրվա սարսափելի լուրը: Ես երկար մտածում էի՝ արդյոք պետք է դուրս գամ այստեղ, թե անմիջապես թռչեմ երեխաներիս մոտ: Բայց հետո մտածեցի, թե ինչ կաներ Ալեքսեյն իմ փոխարեն: Եվ վստահ եմ, որ նա այստեղ կլիներ, կլիներ այս բեմում»,– ասել է նա:
Յուլիան ամուսնու մահվան մեջ մեղադրել է ՌԴ իշխանություններին։