Կրեմլում անդրադարձել են Նավալնու մահվանը
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլն արդեն խոսել է Ալեքսեյ Նավալնու մահվան մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այլևս ասելիք չունեմ այս թեմայով»,- ամփոփել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Նավալնու մահվան պատճառների մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, իսկ արևմտյան երկրներից արդեն կոշտ հայտարարություններ են ստացվում։
«Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում նման հայտարարությունները։ Դրանք անընդունելի են։ Ահա թե ինչպես ենք դրանց վերաբերվում»,- ընդգծել է Պեսկովը։