Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Արցախում տեղակայված զորամասեր, տվել հանձնարարականներ
Աշխարհ
Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված մի շարք զորամասեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այնտեղ հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվում զորահավաքային ռեզերվների ներգրավմամբ։
Վելիևն այցելել է նաև հրթիռային և հրետանային ուժերի զորամասեր։
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հրամանատարական կազմին է ներկայացրել Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց կատարման համար։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար