Կադիրովի ավագ որդին պաշտոն է ստացել
ԱշխարհՉեչնիայի ղեկավարի ավագ որդին՝ Ախմաթ Կադիրովը, նշանակվել է երիտասարդության հարցերով տարածաշրջանային նախարարի պաշտոնում։
Նշվում է, որ Չեչնիայի խորհրդարանի նախագահը նրան պարգեւատրել է նաեւ Կադիրովի շքանշանով։
Ավելի վաղ Չեչնիայի ազգային քաղաքականության և արտաքին հարաբերությունների նախարար Ահմեդ Դուդաևը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդիները՝ Ախմաթը, Էլին և Ադամը, պարգևատրվել են Չեչնիայի խորհրդարանի «Հայրենիքի պատիվ» բարձրագույն շքանշանով։