Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
ԱշխարհՈւկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը հանդիպել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
Ուկրաինայի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների «տարածքային ամբողջականությանն աջակցելու» մասին։
«Մենք գիտենք, թե որքան բարձր է խաղաղության գինը»,- ասել է Զելենսկին։
«Մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է, և դա չի փոխվի: Մենք՝ որպես օկուպացիայից տուժած երկիր, հիանալի հասկանում ենք ձեր իրավիճակը և խաղաղություն ենք մաղթում ուկրաինացիներին և Ուկրաինային»,- պատասխանել է Ալիևը։