Ալիևը հանդիպել է Բլինքենի հետ․ ինչ են քննարկել
ԱշխարհՓետրվարի 17-ին Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
«Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է զարգանան անկախ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից»,– հանդիպմանը հայտարարել է Ալիևը։
Բարենպաստ հնարավորություններ կան համագործակցության ընդլայնման համար, ասել է Ադրբեջանի նախագահը։
Բլինքենն իր հերթին նշել է, որ ցանկանում են անել հնարավորը, որ Ադրբեջանի ղեկավարությամբ COP-ի միջոցառումը հաջողված լինի, և միևնույն ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղություն ապահովվի։
Նա նշել է, որ բարձր են գնահատում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները և ընդգծել, որ լավ հնարավորություններ կան երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և համագործակցության համար։