Կուլեբան խորհուրդ է տվել Արևմուտքին մտածել ռուս զինվորների մոտեցման մասին
ԱշխարհՈւկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան խորհուրդ է տվել արևմտյան քաղաքական գործիչներին պատկերացնել իրենց տներին մոտեցող ռուս զինվորներին, որպեսզի ավելի արագ գումար գտնեն Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին նախարարն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամեն անգամ, երբ ուկրաինացի զինվորները ստիպված են նահանջել ուկրաինական քաղաքներից, մտածեք այդ մասին […] այն համատեքստում, որ ռուս զինվորները մի քանի կիլոմետր մոտեցել են ձեր քաղաքներին, ձեր տներին, ձեր ընտանիքներին և երեխաներին», - ասել է Կուլեբան՝ հավելելով, որ իրավիճակին այս տեսանկյունից նայելը կօգնի արևմտյան քաղաքական գործիչներին ավելի արագ գումար գտնել:
Նախարարը նաև նշել է, որ Եվրոպայում խաղաղության դարաշրջանն ավարտվել է։