Ալիևը Մյունխենից մեկնել է Անկարա
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենից մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Ալիևի հետ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։
Անկարայի Էսենբոգա օդանավակայանում Ադրբեջանի ղեկավարին դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդուլքադիր Ուրալօղլուն և հանրապետության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Իլհամ Ալիևը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ներկայությամբ անձնական հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։