Ավդեևկան ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ․ Կադիրով
ԱշխարհԱվդեևկայի ազատագրման ժամանակ ռուս զինվորականները կարողացան ազատագրել ևս մի քանի բնակավայրեր։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Գրոզնիում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավդեևկայից կրակել են Դոնբասում խաղաղ բնակիչների վրա։ Սա շատ կարևոր էր մեզ համար։ Ոչ միայն Ավդեեւկան, մի քանի գյուղ էլ են վերցրել։ Յուրաքանչյուր սանտիմետր հող, որը վերցնում ենք, մեզ համար շատ կարևոր է»,- ասել է Կադիրովը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողություն չեն իրականացնում «ողջ ուժով», քանի որ խաղաղ բնակիչները շարունակում են մնալ բնակեցված վայրերում։
Կադիրովը նշել է, որ Ավդեևկան ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ հատուկ ռազմական գործողությունում։