Բրազիլիայի նախագահը ներողություն չի խնդրի Իսրայելից
ԱշխարհԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտադիր չէ ներողություն խնդրել Իսրայելից Գազայի հատվածում ռազմական գործողությունը քննադատելու և այն Հոլոքոստի հետ համեմատելու համար, երկուշաբթի հաղորդում է CNN Brasil-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի միջազգային հարցերով հատուկ խորհրդական Սելսո Ամորիմին։
«Մենք միշտ բարձրաձայնում ենք մեծ հարգանքով և ի աջակցություն երկու պետությունների լուծման, մենք ներողություն խնդրելու բան չունենք», - ասել է նա՝ մեկնաբանելով Իսրայելի որոշումը՝ հռչակել Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա, քանի դեռ նա ներողություն չի խնդրի իր հայտարարությունների համար։
Նախօրեին Բրազիլիայի նախագահը Գազայում տեղի ունեցողն անվանել էր ցեղասպանություն պաղեստինցի ժողովրդի դեմ։
Իսրայելը կտրուկ արձագանքեց այս հայտարարություններին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահը «հատել է կարմիր գիծը»։