Նավալնու մարմինը փաստաբաններին և մորը չեն հանձնի ևս 14 օր
ԱշխարհՔննիչները Ալեքսեյ Նավալնու փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը։ Այս մասին X-ում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Եվս 14 օր նրա նկատմամբ ինչ-որ «քիմիական փորձաքննություն» կիրականացվի»,- գրել է նա։
Mediazona պորտալը ուսումնասիրել է Սալեխարդի հսկողության տեսախցիկների ձայնագրությունները և հայտնաբերել Դաշնային քրեակատարողական ծառայության ավտոշարասյունը, որը հավանաբար տեղափոխում էր Նավալնու մարմինը փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը: Մեկ օր էլ չանցած, մատակարարը փակել է հեռարձակումների հասանելիությունը: