Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Շոյգուի հետ
ԱշխարհՄիայն փետրվարի 17-18-ը Ավդեևկայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 2400 մարդ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Միայն վերջին երկու օրվա ընթացքում՝ 17-18 (փետրվար)՝ 2400: Սա մեր տվյալները չեն, սա նրանց տվյալներն են»,- ասել է նա՝ պատասխանելով վերջերս Ավդեևկայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին հարցին։
Նա նշել է, որ Ավդեևկայի գրավման գործողությունն անցել է նվազագույն կորուստներով:
Միևնույն ժամանակ, Շոյգուի խոսքով, ռուսական բանակն այնտեղ այնպիսի պայմաններ է ստեղծել, որ հակառակորդին այլևս այլ բան չի մնացել, քան քաոտիկ նահանջելը։
«Դա փախուստ էր՝ բառի բուն իմաստով։ Հակառակորդի զգալի հատված գերի է ընկել, զենքեր են թողել, շատ վիրավորներ ունեն»,-ասել է Շոյգուն։