ԱՄՆ-ն արգելափակել է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ–ի բանաձևը
Աշխարհ
ԱՄՆ-ն երրորդ անգամ օգտագործել է վետոյի իր իրավունքը՝ հրաժարվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւ ընդունելուց։ Այս մասին տեղեկությունը հայտնում է Reuters-ը։
Ալժիրի առաջարկած բանաձեւի նախագիծը ստացել է Անվտանգության խորհրդի 13 անդամի աջակցությունը, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Բանաձեւի տեքստը պարունակում էր անհապաղ հումանիտար հրադադարի պահանջներ, որոնց պահպանումը պետք է պարտադիր լինի հակամարտող բոլոր կողմերի համար, ինչպես նաև բոլոր պատանդների ազատ արձակում՝ առանց որևէ նախապայմանի։
Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել աջակցել Ալժիրի առաջարկած բանաձեւի նախագծին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ