Ղազախստանում մանկապղծության համար ցմահ ազատազրկման կդատապարտվեն
ԱշխարհՂազախստանում առաջին ընթերցմամբ հավանություն են տվել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրինագծերին: Այս օրենսդրական փոփոխություններն առաջարկվել են պատգամավորների կողմից՝ Ղազախստանի նախագահի՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում ձևակերպված հանձնարարականների համաձայն։ Այս մասին հայտնում է Bizmedia.kz-ը։
Նախագիծը նախատեսում է նաև ծանր հանցագործությունների համար խստացված պատիժ։ Այժմ անչափահասների կամ իրենց պաշտպանել չկարողացող անձանց խոշտանգումները, ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելը կամ երեխայի սպանությունը խստորեն կպատժվեն՝ միայն ազատազրկմամբ։ Առանձնապես ծանր հանցագործությունները, ինչպիսիք են անչափահասի սպանությունը կամ երեխաների նկատմամբ սեռական ակտը, կպատժվեն ցմահ ազատազրկմամբ՝ առանց այլընտրանքային պատժի։
Բացի այդ, այն անձինք, ովքեր խախտել են օրենքը, գործողություններ են կատարել երեխաների նկատմամբ կամ ընտանիքում, դատարանի կողմից կարող է պահանջվել հոգեբանական բուժում անցնել։ Այս միջոցառումներն ուղղված են բռնության դեպքերի ավելի վաղ բացահայտմանը, ինչպես նաև թույլ են տալիս իրավապահ մարմիններին արագ արձագանքել ԶԼՄ-ներում հայտնված նման միջադեպերի մասին հաղորդումներին: