Պատրիարք Կիրիլը խոսել է միգրանտների խնդրի մասին
Աշխարհ
Մոսկվայի մարզում մեծ թվով միգրանտներ են ապրում, որոնցից շատերը իսլամ են դավանում, սակայն Ռուս ուղղափառ եկեղեցին ռուսաստանյան հասարակության մեջ նրանց ադապտացիայի խնդիր է տեսնում: Միգրանտների խնդրի մասին այսպես է խոսել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ միգրանտների ադապտացիային պետք է ներգրավվեն նաեւ ուղղափառ քահանաները։
«Մոսկվայի մարզում ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունը միգրանտների բարձր կենտրոնացումն է / (...) Մենք խնդիրը տեսնում ենք (...) ռուսաստանյան պայմաններում միգրանտների ինկուլտուրացիայի և ադապտացիայի մեջ / (...) Ուզում եմ խնդրել, որ ուշադրություն դարձնեք այս թեմային»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ