«Ամոթ է»․ Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Վլադիմիր Պուտինի մասին բացարձակ տաղտկալի են և խայտառակություն են երկրի համար։ Այս մասին հեռուստահաղորդավար Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RBC-ն։
Ինչպես հայտնել ենք, Սան Ֆրանցիսկոյում դրամահավաքի ժամանակ Բայդենը կրկին վիրավորել էր Պուտինին՝ ասելով. «Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ ստիպված են լինում անհանգստանալ միջուկային հակամարտության առնչությամբ, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է»։
«Պետության ղեկավարի բերանից հնչող նման տխմար հայտարարությունները դժվար թե որևէ կերպ վիրավորեն այլ պետության ղեկավարին՝ հատկապես նախագահ Պուտինին։ Բայց սա հսկայական ամոթ է հենց երկրի, ԱՄՆ-ի համար։ Եթե երկրի նախագահը նման լեզու է օգտագործում, դա պետք է ամոթալի համարվի»,- մեկնաբանել է Պեսկովը Բայդենի հայտարարությունը։