Պուտինը 30 րոպե թռել է Տու-160Մ–ով, իսկ հետ «Կամազ» վարել (տեսանյութ, լուսանկար)
ՏեսանյութերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թռել է արդիականացված ռազմավարական Տու-160Մ հրթիռակիրով։ Թռիչքը տևել է 30 րոպե։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահն այս չվերթն իրականացնելու որոշումը կայացրել է երեկ՝ փետրվարի 21-ին։
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Տու-160Մ-ից հետո Պուտինը որոշել է «Կամազ» վարել։
Տու–160Մ-ը Տու160 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այն ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է և աշխարհի ամենածանր մարտական ինքնաթիռը։