Բայդենը հաստատել է Ռուսաստանի դեմ ավելի քան 500 պատժամիջոցների սահմանումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Վաշինգտոնն ավելի քան 500 պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Տեքստում նշվում է, որ այս որոշումը կապված է ուկրաինական իրադարձությունների և Ալեքսեյ Նավալնու մահվան հետ: «Այս պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնու բանտարկության հետ կապված անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական սեկտորին, պաշտպանական արդյունաբերական բազային, գնումների ցանցերին և մի քանի մայրցամաքներում պատժամիջոցներից խուսափողներին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ արտահանման սահմանափակումներ են սահմանվելու գրեթե 100 կազմակերպությունների նկատմամբ՝ «ռուսական ռազմական մեքենային գաղտնի աջակցություն ցուցաբերելու համար»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ