ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Ֆրանկֆուրտ և Բոնն
ՔաղաքականԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 10-16-ը Ֆրանկֆուրտ եւ Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Հայկ ՑԻՐՈՒՆՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: