3 մլն դրամով տուն գնել հնարավոր չէ. խոստացել էին մեր կարծիքները հաշվի առնել․ արցախցիների բողոքի ակցիան
ՔաղաքականԱյս պահին արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում սոցապնախարարության դիմաց՝ բնակարանների ապահովման հարցով։ Մասնակիցներից մեկը մանրամասնեց՝ ինչն է խնդիրը․
«Կառավարության վերջին նախագծով 3 միլիոն դրամ աջակցություն են ուզում տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, նախ՝ այդ գումարով ընդհանրապես հնարավոր չէ ինչ-որ բնակարան ձեռք բերել, թեկուզ 4 հոգանոց ընտանիքի 12 միլիոն դրամով հնարավոր չի։ Մենք հույս ունեինք, որ գոնե 4-5 միլիոն կտրամադրեն, էլի ինչ-որ կերպ հնարավոր կլիներ»,- իրենց բողոքը ներկայացրեց ակցիայի մասնակիցն ու խոսքը շարունակելով՝ հավելեց․
«Ես մասնակցել եմ Կառավարության քննարկումներին, տարբեր տեսակետներ ենք հնչեցրել այնտեղ, որոնցից մեկն այն էր, որ համայնքներ կառուցեն, որպեսզի բնակչությունը չպակասի։ Խոստացել էին, որ մեր կարծիքները հաշվի կառնեն և որոշման մեջ գրի կառնեն, բայց, ինչպես տեսնում ենք․․․»։
Ըստ ցույցի մասնակցի՝ նման վերաբերմունքը մի շարք վտանգներ է պարունակում․
«Կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի, որպեսզի բնակչությունը մնա Հայաստանում և շատանա, ոչ թե եղածն էլ պակասի»,- իր անհանգստությունն արտահայտեց նա։