«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից արտահանված ձկնկիթում
Հասարակություն«Ռոսսելխոզնադզոր» դաշնային գործակալությունը լաբորատոր ստուգումների ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի և Բելառուսից մսամթերքի ներմուծման հարցում։
Ինչպես հաղորդում է ծառայությունը, «Max Fish» ընկերության կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկներ (coliform bacteria) են հայտնաբերվել։ Դրա կապակցությամբ «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է ժամանակավոր սահմանափակումներ կիրառել այդ ձեռնարկության արտադրանքի նկատմամբ։
Բացի այդ, բելառուսական «Բելֆուդ փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից արտադրված մսի պահածոներում հայտնաբերվել են հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ կետոպրոֆեն, մելոքսիկամ և ֆլունիքսին: Ըստ կանոնակարգի՝ նման դեղամիջոցների առկայությունը պահածոների մեջ չի թույլատրվում։
«Ռոսսելխոզնադզորը» որոշել է ներդնել այս ձեռնարկության արտադրանքի ուժեղացված լաբորատոր հսկողություն։