Տոյվո Կլաարը հայտնել է՝ որ դեպքում ԵՄ առաքելությունը կարող է դուրս բերվել Հայաստանից
Արտաքին Քաղաքական«Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղությունը հնարավորություն կտա դուրս բերել ԵՄ առաքելությունը Հայաստանից»,– ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend-ը ուրբաթ, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու կայունությունը կնշանակի, որ մենք վերջապես կարող ենք կենտրոնանալ միայն Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ համագործակցության դրական օրակարգի վրա: Մենք նաև կկարողանանք վերջնականապես դուրս բերել Հայաստանից ԵՄ անզեն քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայվել էր՝ ապահովելու ԵՄ վստահությունը և հավատարմությունը խաղաղությանը»,- ընդգծել է նա։