Փեսան հարսանիքին ներկայացել է Apple Vision Pro ակնոցով ու զայրացրել հարսնացուին
ԱՄՆ-ում փեսան հարսանիքին ներկայացել է Apple Vision Pro ակնոցով, գրում է Complex-ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Յուտա նահանգից հարսնացուն զայրացել է՝ տեսնելով, որ փեսան գաջեթ է դրել իր գլխին։ Հաղորդվում է, որ տղամարդը չի հանել ակնոցը նույնիսկ հարսանեկան ֆոտոսեսիայի և խնջույքի ժամանակ։
«Փորձում եմ չնայել այդ լուսանկարներին, քանի որ դրանք փոքր–ինչ սարսափեցնող են»,- իր տպավորություններով կիսվել է հարսնացուն։
Համացանցում տարածվել է լուսանկար, որում դժգոհ հարսնացուն կանգնած է Apple Pro Vision ակնոցով փեսայի կողքին: Մարդիկ աջակցություն են հայտնել հարսնացուին և հույս հայտնել, որ նրա սիրելիի կիրքը գաջեթների նկատմամբ չի դառնա ամուսնության մեջ վեճերի պատճառ։