Մենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Արտաքին Քաղաքական«Մենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ: Մենք ընդամենը մեզ համար այլընտրանքներ ենք փնտրում»,– այս մասին «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ռուսաստանը չի կարողանում, անգամ երբեմն անուղղակիորեն հայտարարում է, որ չի հասցնում բոլոր ուղղություններով զբաղվել: Հիմա Հայաստանն այլընտրանքներ է փնտրում, փորձում է իր անվտանգությունն ապահովել, հիմա ի՞նչ կա այդտեղ թշնամանալու»,- ասել է նա:
Նա նշել է, որ 2021 թվականի հունվարից մինչ այսօր ՀՀ–ն մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել տարբեր երկրների հետ։ «Այդ պայմանագրերի մեջ Ռուսաստանի ծավալը 10 տոկոսից էլ ցածր է կազմում»,– ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ դա «օբյեկտիվ պատճառներով է տեղի ունեցել»։
Մանրամասները՝ տեսանյութում։