Ադելի ոճաբանը կօգնի Մեգան Մարքլին վերադառնալ Հոլիվուդ
ԱյլՍասեքսի դքսուհի և դերասանուհի Մեգան Մարքլն իր մոտ աշխատանքի է վերցրել երգչուհի Ադելի ոճաբանին։ Այս մասին հայտնում է նորաձեւության լրագրող Լորեն Շերմանը։
Շերմանը ենթադրել է, որ բրիտանացի արքայազն Հարրիի կինը դա արել է Հոլիվուդում իր կարիերան վերսկսելու համար։
Փորձագետը նշել է, որ թագավորական ընտանիքում ապրելու ընթացքում Մարքլին արգելված է եղել օգտվել ոճաբանի ծառայություններից։ Այժմ 42-ամյա աստղը կաշխատի ոճաբան Ջեյմի Միզրահիի հետ։