ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը 

Չի կարելի թերագնահատել ՀԱՊԿ-ի և ՌԴ–ի դերը մեր անվտանգության ապահովման գործում․ Շարմազանով

Բլոգոսֆերա

Քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ (2011-2018 թթ.) Էդուարդ Շարմազանովը Տելեգրամի իր ալիքում գրել է․ 

«Իմ անձնական համոզմամբ՝ հավաքական Արեւմուտքի նպատակը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովելն է, այլ Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքը տորպեդահարելը։

Նրանք դա չեն էլ թաքցնում։

Արեւմուտքն ու ԵՄ-ն ի վիճակի չեն ապահովել մեր անվտանգությունը պանթյուրքիզմի սպառնալիքից։

ԵՄ-ն նույնիսկ ի վիճակի չէ կասեցնել Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան, որը 1974 թվականից գտնվում է թուրքական օկուպացիայի տակ։

Հիշեցնեմ, որ Կիպրոսը ԵՄ անդամ է։

Շատերը պնդում են, որ Հայաստանն ակտիվորեն զինվում է։

Ես համաձայն չեմ այս պնդման հետ։

Ֆրանսիայից մի քանի զրահամեքենա և հեռադիտակ ստանալը, ինչպես նաև ՀՕՊ համակարգ մատակարարելու խոստումը չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն զինվում է։

Նշեմ, որ միայն ՀՀԿ-ի օրոք (2008-2018) Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 50 հազար տոննա անվճար սպառազինություն՝ չհաշված «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենաարդյունավետ դաշնակիցն է։

Իսկ անվտանգության հարցերում գլխավորը ոչ թե շատախոսությունն է, այլ արդյունավետությունը։

Ռուսաստանի Դաշնության հետ ժամանակով փորձված դաշինքը փոխելն Արևմուտքի անորոշ խոստումներով «դամոկլյան սուր» է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։

Բոլորին հայտնի է, որ ես միշտ եղել եմ և կամ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցը։

Հենց դրա և Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության դաշինքի շնորհիվ է, որ 1992-1993 թվականներին մեզ հաջողվեց խուսափել Թուրքիայի ագրեսիայից։

Ավելի ուշ ՀՀ-ին հաջողվեց ստեղծել մարտունակ բանակ, որը հաջողությամբ լուծեց մեր պետության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները։

Չի կարելի թերագնահատել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության դերը մեր անվտանգության ապահովման գործում։

Բայց 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության հակահայ իշխանություններն ամեն ինչ արեցին մեր պետության անվտանգությունը թուլացնելու համար։

Իսկ այսօր հավաքական Արեւմուտքի ներկայացուցիչները փորձում են սասանել իրավիճակը ՀԱՊԿ–ում, մասնավորապես՝ դուրս բերել Հայաստանը դրանից։

Հիշեցնեմ, որ 2022 թվականի աշնանը կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով։

Փաստաթուղթը լիովին համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։

Այնուհետև, վերջին պահին, հենց գագաթնաժողովում Հայաստանի ղեկավարը խնդրեց հետաձգել դրա ընդունումը՝ ըստ էության հրաժարվելով ՀԱՊԿ-ի աջակցությունից։

Համոզված եմ, որ եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր, և մնար պատրաստ ստորագրելուն ու ուժի մեջ մտնելուն, Հայաստանը կհաղթեր և կունենար ավելի կայուն իրավիճակ։

Հետո Հայաստանի Հանրապետության կառավարիչները հրաժարվեցին ՀԱՊԿ զորավարժություններից։

Կարծիք կա, որ պաշտոնական Երեւանը, ենթարկվելով արեւմտամետների հորդորներին, փորձում է վերաձեւակերպել իր արտաքին քաղաքական գիծը։

Մոսկվայի հետ ժամանակով փորձված դաշինքը ոչ թե նույնիսկ Արևմուտքի կողմից կոնկրետ օգնությամբ, այլ լղոզված խոստումներով փոխելը քաղաքական իդիոտություն է։

Անկեղծ ասած, ես հարցեր ունեմ նաև ՀԱՊԿ-ին։

Բայց նիկոլականները երկխոսության փոխարեն նախընտրում են տորպեդահարել։

Պետք է քննարկել հարցերը՝ առանց աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու դեպի Թուրքիա և Արևմուտք։

Այսօրվա ճգնաժամի գլխավոր մեղավորը Փաշինյանի ռեժիմն է։

ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը պետք է մերժվեն։

Հարց ունեմ Նիկոլ Փաշինյանին։

Ուզու՞մ եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, և ո՞ւր եք գնալու՝ Թուրքիա՞։

Նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությանն ու ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, իսկ հայ-ռուսական դաշինքին դեմ արտահայտվողներն իրականում հակադրվում են հայ ժողովրդի ազգային շահերին և Հայաստանի Հանրապետության պետական ​​շահերին»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ամենադիտված