Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը
ՀասարակությունՄարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է
ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, զինծառայողներ։
ԶՈՒ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ` Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։
Արամ Սարգսյանին եմ փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։
Այնուհետև մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։