Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
ՔաղաքականՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 3-ին հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։
Ոլորտում առկա խնդիրները բարդ են և բազմաշերտ, սակայն պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօրինակ հանդիպումները դարձնել շարունակական։