Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը
Քաղաքական2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:
Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը՝ արտահայտելով գագաթնաժողովին մասնակցելու իրենց ցանկությունը՝ https://forms.gle/mnXaP3TD2sv88BYa7:
Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով: