Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու փորձի մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 3-ի ժամը 20-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 54-ամյա Էդուարդ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-264 հոդվածի (Գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: