Կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրօգտագործումը
Հասարակություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում «Հասմիկ Կուրղինյան Պետրոսի» Ա/Ձ-ին պատկանող ձկնաբուծարանում կատարած ստուգման ընթացքում պարզել են, որ ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)