Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները մարտի 3-ին Երևան-Սևան ճանապարհին ծառայություն կատարելիս, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Իրախախտման արձանագրությունը կազմելու ընթացքում վարորդը 20 000 դրամ է դրել պարեկների ծառայողական մեքենայի ցուցիչների վահանակին, վերցրել է փաստաթղթերը և փորձել հեռանալ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: