Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա»
Արտաքին Քաղաքական«Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա՝ մեր երկրին տրամադրելու ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ՝ կապված մարտի 3-ին օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի հետ։
Օմբուդսմենը հայտարարել է, թե ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորականների կյանքի և առողջության համար։