Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Ձորաղբյուրում
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Նելլի Մ.-ին, որը 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ. հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է քննչական բաժին: