22-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 1-ին գումարտակի պարեկները և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մարտի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 22-ամյա Աշոտ Կ.-ին: Նա փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: