Վնասվել է երկու մալուխ, որի հետևանքով հոսանքազրկված են Երևանի կենտրոնի մի շարք հատվածներ. ՀԷՑ
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետեւանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ հարակից այլ հատվածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են, որ ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։
«Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: