Հայաստանը Հունաստանի պատմական բարեկամն է․ Դենդիաս
Հայտնի է, որ Հայաստանը Հունաստանի պատմական բարեկամն է, և հույն և հայ ժողովուրդների միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ: Այդ մասին հունական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Դենդիասը։
«Իմ այցն ունի նաև շատ ավելի գործնական նպատակ՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների պաշտպանության նախարարությունների և զինված ուժերի միջև»,- նշել է Հունաստանի ՊՆ նախարարը։
Հիշեցնենք՝ Հունաստանի ՊՆ նախարարը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։