Դիմահարդարը հայտնի է դարձել համացանցում իր հաճախորդների կերպարանափոխությունների շնորհիվ (լուսանկարներ)
ԼուսանկարներՉինաստանից դիմահարդարը հայտնի է դարձել սոցցանցերում համացանցում անճանաչելիորեն փոխելու շնորհիվ, գրում է Oddity Central-ը։ Նրան այցելելուց հետո տարեց կանայք այնպիսի տեսք ունեն, ասես երեկ են ավարտել համալսարանը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դիմահարդարը ապրում է Յունան նահանգում և սոցցանցերում հայտնի է Տուզի անվամբ։ Կինն իր աշխատանքի արդյունքները պարբերաբար հրապարակում է համացանցում՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք ունեն իր հաճախորդները շպարվելուց առաջ և հետո։ Բացի այդ, չինուհին արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է հայտնիների հետ։
Մասնագետները նշում են, որ Տուզիի աշխատանքների պոպուլյարության պատճառներից մեկն այն է, որ նա օգտագործում է դասական չինական էսթետիկայի տարրեր: