Եվրահանձնաժողովը Apple-ին տուգանել է ավելի քան 1,8 միլիարդ եվրոյով
Այլ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) տուգանել է Apple-ին ավելի քան 1,8 միլիարդ եվրոյով՝ iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար երաժշտական հոսքային ծառայությունների շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ԵՀ մամուլի հաղորդագրությունը, որը հրապարակվել է երկուշաբթի՝ մարտի 4-ին։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Apple-ը, խախտելով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները, մոտ 10 տարի արգելել է երաժշտական հոսքային հավելվածների մշակողներին տեղեկացնել iOS օգտատերերին App Store-ից դուրս հասանելի այլընտրանքային և էժան երաժշտական բաժանորդագրության ծառայությունների մասին:
Apple-ի նկատմամբ հետաքննությունն սկսվել էր այն բանից հետո, երբ 2019 թվականին Spotify հոսքային ծառայության կողմից ամերիկյան ընկերության դեմ բողոք էր ներկայացվել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից