Իրինա Շեյքը քայլել է պոդիումով առանց ներքնազգեստի (լուսանկար)
ԺամանցՍուպերմոդել Իրինա Շեյքը գայթակղիչ զգեստով մասնակցել է ֆրանսիական Mugler ապրանքանիշի ցուցադրությանը։ Համապատասխան կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
38-ամյա հայտնին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում քայլել է պոդիումով արտասովոր կարմիր հանդերձանքով՝ բաղկացած կաշվե վերարկուից և բազմաթիվ կտրվածքներով ու դեկորատիվ ճարմանդներով կիսաշրջազգեստից: Ընդ որում, աստղը ներքնազգեստ չի կրել՝ մասամբ ցուցադրելով կուրծքն ու կոնքերը։