Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայի Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել Փարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասել Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի Ավելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասին Ռուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. Կրեմլ Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆ Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում Հերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն 

Ճողվածքի վտանգն ու անհեռատես քաղաքականության հետևանքները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Արևմուտքին Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը հետաքրքիր են բացառապես այն համատեքստում, որ այս տարածաշրջանը վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Եվ երբ եվրոպական երկրների կողմից նշվում է Հայաստանին աջակցելու մասին, ապա դա դեռևս չի նշանակում, որ նրանք շահագրգռված են, որ Հայաստանը հզորանա։ Նրանց հետաքրքրում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի միջոցով հարվածել Ռուսաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են Արևմուտք-Ռուսաստան բախումների դաշտ՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում Հայաստանը կարողացել է առանց հակասությունների դաշտ մտնելու հարաբերությունները միաժամանակ խորացնել ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ։

Փաշինյանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, ու սա տեղի է ունենում մի կողմից՝ մեր երկրի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին ուղղված՝ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեղադրանքների համատեքստում։ Ժամանակի ընթացքում ՀՀ իշխանությունները փորձում են այս կոնտեքստում խստացնել իրենց հռետորաբանությունը։ Օրինակ՝ վերջերս Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե դե ֆակտո սառեցրել են Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ նրա իշխանական համախոհներն էլ ընդգծեցին, որ եթե պետք լինի՝ նաև դե յուրե դուրս կգան ՀԱՊԿ-ից։ Բայց եթե իսկապես Հայաստանը մտադիր է փոխել իր արտաքին քաղաքական կուրսը և խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, պետք է նաև դուրս գա Ռուսաստանի հետ ունեցած այլ ինտեգրացիոն միավորումների կազմից։ Բայց Փաշինյանը որևէ վերապահում չունի ԵԱՏՄ-ի հետ կապված, ավելին՝ կարևորում է այդ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Ու Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները։ ԵԱՏՄ-ի մեխանիզմների արդյունքում է նաև, որ Հայաստանին հաջողվել է վերջին տարիներին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ու այս պայմաններում զարմանալին այն է, որ ԵԱՏՄ գործունեությունից դիվիդենտներ ստանալու հետ մեկտեղ ՀՀ իշխանությունները խոսում են ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումների մասին, ինչը դուրս է իրատեսականության սահմաններից։ Այսպիսի քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները ձգտում են Արևմուտքից գործնական աջակցություն ստանալ, ինչը կարող է լինել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական ուղղություններով։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից դուրս չգալու հետ մեկտեղ ՀՀ ղեկավարությունը ձգտումներ է ցուցաբերում արևմտյան ինտեգրացիոն կազմավորումներին անդամակցելու ուղղությամբ։

Ու դա է պատճառը, որ ռուսական կողմից, մասնավորապես արտգործնախարար Լավրովի շուրթերով հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք պարզաբանում են պահանջում ՀՀ իշխանություններից, թե ինչ հստակ արտաքին քաղաքական ուղղություն է ընտրել Հայաստանը։ Այսինքն, ռուս գործընկերներն առաջարկում են նստել և խոսել, հասկանալ, թե, ի վերջո, կոնկրետ ինչ է ցանկանում հայկական կողմը։ Այլապես ստացվում է, որ ռուսական կողմի մեջքի հետևից Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն դադարեցնում այդ կազմակերպությանն անդամակցությունը։ Փաշինյանը փորձում է միաժամանակ նստել «երկու աթոռի» վրա, ինչն անկարելի է, քանի որ այդ աթոռները ոչ միայն միմյանցից շատ հեռու են, այլև ներկայիս աշխարհաքաղաքական առճակատման պարագայում ուղղակի անհամատեղելի։

Ըստ այդմ, այսպիսի քաղաքականությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու երբ հայկական կողմը փորձի հստակեցնել իր դիրքորոշումը, ապա մի դեպքում Ռուսաստանը կարող է կոշտ արձագանքել, ինչի արդյունքում Հայաստանը կարող է նոր տնտեսական, ռազմաքաղաքական ու անվտանգային մարտահրավերների բախվել, իսկ մյուս դեպքում էլ՝ Արևմուտքը կարող է կոշտ դիրքորոշում արտահայտել այն ուղղությամբ, որ եթե քայլեր չեք ձեռնարկում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ, ինչո՞ւ էիք այդ դեպքում ավելին խոստանում։ Ճիշտ է՝ Արևմուտքը գործնականում հեռու է մեր տարածաշրջանից, բայց լուրջ ազդեցության գործիքների է տիրապետում և կարող է գործի դնել պատժամիջոցների մամլիչը։ Այնպես որ, անհեռատես քաղաքականություն՝ կառուցված փաշինյանական «զրոյական» խաղի կանոններով, լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանին: Իսկ պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանը խցկեց աշխարհաքաղաքական բախման կիզակետ...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքներըՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերըԻ՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենքԻ՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. ՂազարյանՔննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. ԽամոյանՊարո՛ն Ռուբինյան, իրականացավ Ձեր կյանքի ֆուտբոլային երազանքըՄիայն մայրաքաղաք Բաքվում 215807 հայ էր ապրում. Աղվան ՎարդանյանTasnim. Իրանի խորհրդարանը գրանցել է արտգործնախարարին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությունԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի պատճառով գրեթե երկու հազար երեխա որբ է մնացելՍամվել Կարապետյանը հաստատ էս երկում թելադրություն գրելով չի հայտնի
Ամենադիտված