Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ դուրս գալը ինչի կհանգեցնի՝ գաղտնիք է․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
ՔաղաքականԱյսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա հայտնեց, որ Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած դեպքերի մասով հետաքննությունը դեռևս ավարտին չի հասել։
Հարցին՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալը ինչի՞ կարող է հանգեցնել, անվտանգային միջավայրը որքանո՞վ է փոխկապակցված ՀԱՊԿ-ի հետ», ԳՇ պետը նման կերպ արձագանքեց․
«Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը, թե ինչի կհանգեցնի, այդ հարցը գաղտնիք է պարունակում»։
Ասրյանի փոխանցմամբ՝ Սյունիքում կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին․
«Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։ ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները, եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք»,- ասաց նա։