Հայաստանը դարձել է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության 79-րդ անդամը
Հասարակություն2024 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության (ՈՒՊՈՎ) 79-րդ անդամը։
ՈՒՊՈՎ-ի նպատակն է ապահովել բույսերի նոր սորտեր բուծողների հեղինակային իրավունքների պահպանությունը՝ խրախուսելով բույսերի նոր սորտերի ստեղծումը, որը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր արտադրողականության ապահովման կարևորագույն նախապայմաններից մեկը։
Հայաստանի Հանրապետության ՈՒՊՈՎ անդամակցումը կնպաստի պարենային անվտանգության ապահովմանն ու բուսաբուծության ոլորտի մրցունակության բարձրացմանը: