Սա միայն ՏՏ ոլորտի հարցը չէ, սա երկրի հարցն է․ Արամ Սալաթյան
ՔաղաքականԱյս պահին ԱԺ-ում քննարկումներ են ընթանում ՏՏ ոլորտին վերաբերող օրենսդրական նոր փաթեթի վերաբերյալ։
«Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանն իր ելույթում ընդգծեց․
«Մենք նույն գաղափարը, տեսլականն ունենք, որ Հայաստանը գիտատեխնիկական, գիտատեխնոլոգիական երկիր պիտի դառնա։ Պարոն Արշակյանը միշտ ասում է՝ ոչ թե միայն զարգացում, այլ՝ թռիչքային զարգացում։ Թե դա ինչպես պետք է լինի, դրան է ուղղված մեր ընդհանուր աշխատանքը։ Այս օրենքը պետք է նպաստի հենց այդ թռիչքային մոտեցմանը։
Սա միայն բարձր տեխնոլոգիական ոլորտի հարցը չի, սա երկրի հարցն է, և ամեն ոլորտի ներկայացուցիչ պետք է ուզենա, որ այս օրենքն անցնի, որովհետև ով ՏՏ ոլորտում է աշխատում՝ իրականում աշխատում է ամբողջ երկրի համար»,- նման հայտարարությամբ հանդես եկավ Սալաթյանը։