Դավաճան Նիկոլը Սպարապետի շիրիմին ասում էր՝ տես՝ ինչ արեցի քո երկրի հետ, ինչպես կարողացա քո հաղթանակը վաճառել․ Աննա Մկրտչյան
ՔաղաքականԱյսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին․
«Այսօր առավոտյան Վազգեն Սարգսյանին անարգելու, իր հաղթած երկիրը ծախելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն եկել էր ծաղիկներ խոնարհելու ու ասելու, թե՝ «տես՝ ինչ արեցի քո երկրի հետ, ինչպես կարողացա քո հաղթանակը վաճառել, ինչպես եմ կարողանում երկու հայկական պետականություն մանրադրամի նման փոխանակել իմ աթոռի հետ»։
Ես ամաչում եմ, որ դավաճան Նիկոլը և իրեն շրջապատողների ամբողջությունը, որ այսօր այցելել են սպարապետի շիրիմին, իրենց գոյությունը դեռ քարշ են տալիս, ու մենք չենք կարողացել այնպես անել, որ իրենք չգան այստեղ։ Եվ ես այդ բառից չեմ վախենա՝ չանարգեն Վազգեն Սարգսյանի շիրիմը։ Մեզ մի բան է մնում, որ գոնե մյուս տարի այս ժամանակ անարգելու փորձերը կարողանանք կանխել»,- նման հայտարարությամբ հանդես եկավ Մկրտչյանը։