Հետախուզվում էր խարդախության և կեղծիքի մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին բաժին է ներկայացել 40-ամյա Միսաք Փ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան: